Գույներից միայն մեզ մնաց սևը,
Հույսը բարևից անդին չի անցնում:
Մի՞թե, տե՛ր Աստված, անիծված նեռը
Մանկան մահաճիչ գույժով է սնվում։
Ատելությունից հույսը, տե՛ս, վերջին
Ճկվել է վաղուց չարի ոտքի տակ։
Օրհնանք է ասում ընկերոջ մահին
Արնոտաբերան մարդը գեհենված։
Մեր շուրջը` անեծք, մտքներս` տկար,
Բարեպաշտին կեղծ հոգի ենք ծախում։
Դժոխքի բոցում մեռնում ենք անցավ,
Եվ հավատ չկա էլ մեր աղոթքում:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ